TOP նոր
» » » Ուկրաինայի թեմի առաջնորդ. Ղրիմի հայ համայնքում տրամադրությունները միատեսակ չեն

Ուկրաինայի թեմի առաջնորդ. Ղրիմի հայ համայնքում տրամադրությունները միատեսակ չեն

20-03-2014, 10:59 Դիտումներ: Տարածաշրջան » ԱՊՀ
20 Մարտ 2014, 10:59 - NovostiNK
Ուկրաինայի թեմի առաջնորդ. Ղրիմի հայ համայնքում տրամադրությունները միատեսակ չեն«Ղրիմում հանդարտ է, փողոցներում անհանգստություն չկա, իսկ, թե ինչ իրավիճակ է ղեկավար մարմիններում, չեմ կարող ասել»,- ասաց այս օրերին Ղրիմում գտնվող Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ, Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը:

Հայ համայնքում տրամադրությունները միատեսակ չեն: Սրբազանի խոսքով, ոչ մեկ չգիտի, թե ինչպես կգնան հետագա զարգացումները, բայց առօրյա կյանքի առումով` հանդարտ է:

Համայնքային կազմակերպությունը, մինչև Ղրիմում հանրաքվեն, պաշտոնական հայտարարություն էր տարածել, որում ռուսական կողմի դիրքորոշմանը հարելու մասին էր հայտնել:

«Համայնքը ես երկու մասով եմ ըմբռնում` նախ ամբողջ հայ համայնքը, հետո նոր համայնքային կազմակերպությունը: Ժողովրդի մակարդակով, երկու կողմի տեսակետներն էլ կիսողներ կան: Ինչ վերաբերում է ապագային, հանրաքվեից հետո բավական հստակ է, որ ինչ-որ իմաստով ամուր գետին կա: Բայց մյուս կողմից կան միջազգային փոխհարաբերություններ Ռուսաստանի հետ, Ուկրաինայի հետ, ես չեմ կարող ասել մեկ տարի հետո ինչպիսի զարգացումներ կունենան, ինչպիսի փոփոխություններ կլինեն»,- ասաց նա:

Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդը նաև հավելեց, որ տնտեսական դժվարություններ կան, անորոշություն կա: Ամեն մեկը, հատկապես տնտեսական թույլ շերտերը, իր գործով է մտահոգ:

Թեմի առաջնորդը պատրաստվում է նաև Ուկրաինայի քաղաքներում լինել: Նրա խոսքով, Ուկրաինայի հայերի շրջանում էլ են տրամադրությունները նույնը, մեկ տեսակետի հակված չեն հայերը, ամեն մեկն իր կողմնորոշումն ունի:


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS