
Ինչ վերաբերում է ներկա քաղաքական իրավիճակին, ապա պաշտոնյան նշեց, որ Ուկրաինան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ, ինչպես նաև Ղրիմի ղեկավարության և միջազգային ատյանների ներկայացուցիչների հետ. «Ես վստահ եմ, որ դիվանագիտական միջոցները դեռ սպառված չեն»,- ընդգծեց նա:
Բայց և հիշեցրեց, որ գոյություն ունի Ուկրաինայի Սահմանադրությունը, համաձայն որի Ղրիմի ինքնավար հանրապետությունը մտնում է Ուկրաինայի կազմի մեջ. «Այդքանը կասեմ»,- հավելեց նա:
Անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք կիսում է վերլուծական այն կարծիքը, թե Ռուսաստանը պարտվել է տեղեկատվական պատերազմը Արևմուտքում, բայց հաղթել է այն իր երկրի ներսում, դեսպան Կուխտան ասաց, որ կդժվարանա հիմա ասել ով է պարտվել տեղեկատվական պատերազմում, քանի որ այդ ամենը շատ շուտ ի հայտ կգա և բոլորս դա կտեսնենք:
Չմոռացավ գովել հայկական ԶԼՄ-ներին, որոնք, դեսպանի գնահատմամբ, արտացոլել են ուկրաինական զարգացումների իրական պատկերը: