TOP նոր
» » » Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատարին ազատ են արձակել

Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատարին ազատ են արձակել

20-03-2014, 13:50 Դիտումներ: Տարածաշրջան » ԱՊՀ
20 Մարտ 2014, 13:50 - NovostiNK
Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատարին ազատ են արձակելՈւկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Սերգեյ Գայդուկի ձերբակալության մասին մարտի 19-ին լուրեր էին տարածվել։ Մարտի 20-ին արդեն հայտնի է դարձել, որ նրան ազատ են արձակել։

Այս մասին հաղորդում է ուկրաինական LB.ua լրատվակայքը՝ հղում կատարելով Գերագույն ռադայի պատգամավոր Անդրեյ Սենչենկոյի խոսքերին։ Նրա խոսքերով՝ ՌԾՈւ ձերբակալված հրամանատարին, ինչպես և ուկրաինացի մի շարք ակտիվիստների տեղափոխել են Ղրիմին կից Խերսոնի շրջանի Չոնգար ավան, որն ըստ էության Ուկրաինայի կենտրոնական իշխանությունների վերահսկողության ներքո է։

Նկատենք, որ «Ազատություն» ռադիոկայանի ուկրաիանական մասնաճյուղի բնորոշմամբ՝ մարդկանց ոչ թե ձերբակալել, այլ «պատանդ են վերցրել»։

Նշենք, որ մինչ այժմ չի հստակեցվում՝ որ ուժային կառույցի աշխատակիցներն էին ձերբակալել Գայդուկին՝ արդյոք նրանք ոստիկաններ էին, թե որոշ աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԴԾ աշխատակիցներ, թե այլ ուժերի ներկայացուցիչներ։

«Ուկրաինսկայա Պրավդա» թերթը հաղորդում է, որ ազատ արձակվածների շարքում է նաև Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Անատոլիյ Գրիցենկոյի որդին, Մայդանի ակտիվիստ Ալեքսեյ Գրիցենկոն։ «Ազատություն» ռադիոկայանը վկայում է՝ ձերբակալվածներին իրականում «փոխանակել են այլ անձանց հետ»։

Հիշեցնենք, որ մարտի 19-ին Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը վերջնագիր էր ներկայացրրել ՌԾՈւ հրամանատարին ձերբակալած անձանց՝ սպառնալով՝ եթե իր նշած ժամկետներում նրան ազատ չարձակեն, Ուկրաինայի իշխանությունները կդիմեն համապատասխան գործողությունների։

«Ռիա Նովոստի» ռուսաստանյան լրատվական գործակալության հրապարակման համաձայն՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն անձամբ դիմել էր Ղրիմի իշխանություններին՝ խնդրելով ազատ արձակել Գայդուկին և թույլ տալ, որ անարգել անցնի Ուկրաինա։

Հավելենք, որ մարտի 19-ին ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարար Իգոր Տենյուխը հայտարարել էր՝ չնայած Ղրիմը միացվել է ՌԴ-ին, ուկրաինացի զինծառայողները չեն լքելու թերակղզին։

Հավելենք նաև, որ մարտի 18-ի գիշերը Ղրիմի նորանկախ հանրապետության մայրաքաղաք Սիմֆերոպոլում սրվել էր իրավիճակը։ Ռուսաստանյան լրատվամիջոցները հաղորդում էին, որ շենքերից մեկի պատուհանից կրակ էր բացվել այսպես կոչված ինքնապաշտպանական ուժերի մարտիկների ուղղությամբ, ինչի հետևանքով կար մեկ զոհ, երկու վիրավոր։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS