
Երեկ Մոսկվայում Պան Կի Մունը հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Գլխավոր քարտուղարը Պուտինին ասել է, որ «խորապես անհանգստացած է» Ուկրաինայի ճգնաժամի պատճառով:
Վերջինս հույս է հայտնել, որ կհամոզի ՌԴ-ի ու Ուկրաինայի իշխանություններին սկսել անմիջական երկխոսություն ու հակամարտությանը քաղաքական լուծում տալ: ՄԱԿ-ի տվյալների համաձայն` կազմակերպության դիտարկումներ անցկացնող 34 մարդուց բաղկացած առաքելությունը կսկսի աշխատել Ուկրաինայի արևելյան շրջաններում ուրբաթ օրը:
Մասնագետները նպատակադրված են դիտարկել մարդու իրավունքների պահպանման վիճակն այդ շրջաններում, քանի որ Ռուսաստանը պնդում է, որ Ուկրաինայի արևելքում ոտնահարվում են ռուսալեզու քաղաքացիների իրավունքները: