
Նա պնդում է, որ Եվրամիությունը եւ ԱՄՆ-ն պետք է կանխեն Կրեմլի ագրեսիան, կիրառեն պատժամիջոցներ ոչ միայն պուտինյան ռեժիմի մի քանի ներկայացուցիչների նկատմամբ, այլ պետք է մեկուսացնեն ռուսական տնտեսությունը:
Այս մասին Կլիչկոն հայտարարել է բրյուսելյան համաժողովի շրջանակներում:
«Ուկրաինայի վերջին զարգացումները ցույց տվեցին, որ ռուս լիդերները պատրաստ են գնալ ուժի կիրառման: Այդ իսկ պատճառով Եվրամիությունը եւ ԱՄՆ-ն համատեղ պետք է պատրաստ լինեն կոշտ արձագանքել,- հայտարարել է Կլիչկոն եւ հավելել,- Քաղաքակիրթ աշխարհը պետք է այնպիսի պատժամիջոցներ կիրառի, որոնք իսկապես ցավոտ կլինեն Պուտինի համար: Դրա համար նրանք ոչ թե պետք է միայն Պուտինի մերձավոր շրջապատին առնչվող սանկցիաներ կիրառեն, այլ ճնշումը է ավելի մեծացնեն, որ մեկուսացվի ՌԴ տնտեսությունը»:
Կլիչկոն նաեւ շեշտել է, որ Պուտինը գնացել է միջազգային նորմերի խախտման զուտ այն պատճառով, որ շատ լավ գիտակցում է, այն վտանգը, որը կարող է առաջացնել իր իշխանությանը՝ Ուկրաինայի դեմոկրատական հեղափոխությունը. «Դա խաչ կքաշի նրա՝ ռուսական կայսրությունը վերականգնելու հույսերի վրա»:
Քաղաքական գործիչը նաեւ հավելել է, որ ԵՄ Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչի ստորագրումը Ուկրաինայում եվրոպամետ ուժերի եւ ժողովրդավարության հաղթանակի դրսեւորում էր: