TOP նոր
» » » Սպանվել է «Աջ սեկտորի» համակարգող Ալեքսանդր Մուզիչկոն

Սպանվել է «Աջ սեկտորի» համակարգող Ալեքսանդր Մուզիչկոն

25-03-2014, 12:45 Դիտումներ: Տարածաշրջան » ԱՊՀ
25 Մարտ 2014, 12:45 - NovostiNK
Սպանվել է «Աջ սեկտորի» համակարգող Ալեքսանդր ՄուզիչկոնՈւկրաինայի Ռովնո մարզի դատախազությունից հայտնել են, որ կեսգիշերին սպանված տղամարդը Ալեքսանդր Մուզիչկոն է, որը առավել հայտնի է Սաշա Բելի անունով,- հայտնում է ուկրաինական Վեստին:

«Աջ սեկտորի» համակարգող Սաշա Բելին մահացել է կրծքավանդակին ստացած մի քանի հրազենային վնասվածքից: Նրա մերձավոր Յարոսլավ Գրանիտնիի փոխանցմամբ` մարդասպանները պատռել են Բելիի հագուստը, ստուգելու համար կրում է արդյոք զրահաբաճկոն, թե ոչ:

Իրավապահ մարմինները դեպքի առնչությամբ առայժմ ոչ մի հայտարարություն չեն տարածել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալեքսանդր Մուզիչկոն հայտարարությամբ էր հանդես եկել` մեղադրելով Ուկրաինայի ազգային անվտանգության ծառայությանը` իրեն վերացնելու կամ ռուսական հատուկ ծառայություններին հանձնելու մեջ:

Նշենք, որ Սաշա Բելին աչքի էր ընկնում ծայրահեղ արմատական մոտեցումներով: Նա ինքնաձիգը ուսին ժամանել էր Ռովնո` շրջանային խորհրդի նիստին մասնակցելու համար: Ռադկիկալը առաջարկել էր Ռովնոյի շրջանի Ռեգիոնների կուսակցության անդամներից բռնագանձել ունեցվածքը և փոխհատուցել Մայդանում զոհվածների ընտանիքներին:

Հիշեցնենք նաև, որ օրերս համացանցում տարածվել էր մի տեսագրություն, որտեղ «Աջ սեկտորի» կորդինատորը հարվածում և նվաստացումների է ենթարկում Ռովնոյի շրջանի դատախազ Անդրեյ Տարգոնիային:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS