
«Եթե ինչ-որ ավազակներ սպառնում են նախարարին, ապա ես այդ մարտահրավերն ընդունում եմ և պատրաստ եմ ընդունել ցանկացած մարտահրավեր, քանի որ այդպիսին է իմ պարտականությունը: Այսուհետև իմ դիրքորոշումը ավազակների հանդեպ, ովքեր զենքով խախտում են կարգ ու կանոնը, բավականին կոշտ կլինի»,- մեջբերում է Ավակովի խոսքերը «Ինտերֆաքսը»:
Նախարարը պարզաբանել է, որ ավազակներ է համարում նրանց, «ովքեր իրենց անվանում ու դասում են թեկուզ կլինի «Աջ սեկտորի» կամ Մայդանի ինքնապաշտպանության շարքերը»:
«Իսկական հայրենասերները զենքը ձեռքին հսկում են պետական սահմանն ու կանգնած են անցակետերում, իսկ նրանք, ովքեր ներխուժում են ձեռնարկություններ ու սեփականաշնորհված տարածքներ, դրանք ավազակներ են: Առավել ևս, որ մենք գործ ունենք ձեռքներին չգրանցված զենք ունեցող մարդկանց հետ»,- ընդգծել է Ավակովը:
Հավելենք, որ այսօր «Աջ սեկտորի» առաջնորդ Դմիտրի Յարոշը պահանջել է Ավակովի անհապաղ հրաժարականը և ձերբակալել «Սոկոլ» հատուկ ջոկատայինների աշխատակիցներին, ովքեր կապված են Մուզիչկոյի սպանության հետ: