
Ավակովի խոսքերով` երկրի ՆԳՆ-ն կհրապարկի բոլոր փաստաթղթերը, իրեղեն ապացույցները, տեսագրությունները և ձայնագրությունները:
«Մոտակա մեկ-երկու օրը ՆԳՆ-ն կհանի հրապարակման արգելքը գործի փաստաթղթերի վրայից, և դրանք կհրապարկվեն: Դա հանրությանը հնարավորություն կտա ավելի լավ տեղեկանալ գործի մանրամասներին: Յուրաքնաչյուրն ինքը կորոշի, թե ով է հերոս, իսկ ով՝ ավազակ»,- գրել է Ավակովը:
«Այսօր որոշել եմ տեսանյութ տեղադրել, որը ձայնագրել են անձամբ հատուկ ջոկատների մարտիկները, ովքեր կատարել են ձերբակալումը: Դիտեք, մտածեք, դատեք»,- Ֆեյսբուքում գրել է Ավակովը: