TOP նոր
» » » Յացենյուկն առաջարկել է ուկրաիներենը դարձնել ՌԴ երկրորդ պետական լեզուն

Յացենյուկն առաջարկել է ուկրաիներենը դարձնել ՌԴ երկրորդ պետական լեզուն

2-04-2014, 17:24 Դիտումներ: Տարածաշրջան » ԱՊՀ
2 Ապրիլ 2014, 17:24 - NovostiNK
Յացենյուկն առաջարկել է ուկրաիներենը դարձնել ՌԴ երկրորդ պետական լեզունՈւկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հանդես է եկել Ռուսաստանի Դաշնությունում ուկրաիներենին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու առաջարկով:

«Մենք անհանգստանում ենք Ռուսաստանի համար: Ցանկանում ենք, որպեսզի նրանք ունենան ներդրողներ, աշխատեն վարկային քարտերը, իսկ ուկրաիներենը լինի երկրորդ պետական լեզուն»,- այս մասին Յացենյուկը հայտարարել է Dragon Саріtаl ընկերության ամենամյա ներդրումային համաժողովի ժամանակ, հաղորդում է ՌԲԿ-Ուկրաինան:

«ՌԴ շրջաններին հավելյալ իրավասություններ են անհրաժեշտ, քանի որ Ռուսաստանի դաշնային կառուցվածքը միայն թղթի վրա է գրված: Ավելին, այնտեղ շատ մեծ ուկրաինական համայնք կա, որը, ցավոք, պաշտպանված չէ ո՛չ ՌԴ օրենսդրությամբ, ո՛չ էլ ՌԴ իշխանական մարմինների կողմից: Այդ իսկ կապակցությամբ Ուկրաինայի ԱԳՆ-ն այդ կապակցությամբ հայտարարություն է կատարել… Ուկրաինալեզու համայնքը ՌԴ տարածքում խոշորագույնն է… Միանգամայն բնական կլինի, եթե ուկրաիներենը դառնա ՌԴ երկրորդ պետական լեզուն կամ հատուկ կարգավիճակ ունենա»,- ասել է Ուկրաինայի վարչապետը:

Յացենյուկը նաև առաջարկել է Ռուսաստանում ուկրաինական դպրոցներ բացել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի Դաշնությունը հանդես էր եկել Ուկրաինայի դաշնայնացման, ինչպես նաև երկրում ռուսաց լեզուն որպես երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տրամադրելու առաջարկով:


Աղբյուրը՝ ԳԱԼԱ

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS