TOP նոր
» » » Յանուկովիչը Պուտինին խնդրել է ռուսական զորքերն օգտագործել ուկրաինացիներին պաշտպանելու համար

Յանուկովիչը Պուտինին խնդրել է ռուսական զորքերն օգտագործել ուկրաինացիներին պաշտպանելու համար

2-04-2014, 18:20 Դիտումներ: Տարածաշրջան » ԱՊՀ
2 Ապրիլ 2014, 18:20 - NovostiNK
Յանուկովիչը Պուտինին խնդրել է ռուսական զորքերն օգտագործել ուկրաինացիներին պաշտպանելու համարՌուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում գտնվող Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը «Associated Press» գործակալությանն ու НТВ հեռուստատեսությանը տված հարցազրույցում հույս է հայտնել, որ Ղրիմը կվերադարձվի Ուկրաինայի կազմ՝ նշելով, որ ինքը համաուկրաինական հանրաքվեի անցկացման կողմնակից է։ Միաժամանակ, նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է ռուսական զորքերն օգտագործել ուկրաինացիներին պաշտպանելու համար։ Ըստ նախկին նախագահի՝ Ուկրաինայից Ղրիմի անջատման մեղավորը Կիևի ներկայիս իշխանությունն է։
«Ռուսաստանն ու ես դրա հետ կապ չունենք։ Ղրիմի հանրաքվեն տեղի բնակչության բողոքի ձևն էր՝ ընդդեմ ուկրաինական իշխանությունների»,–ասել է Յանուկովիչը՝ ընդգծելով, թե Ուկրաինան, որպես երկիր, փլուզվում է։


Աղբյուրը՝ 7 ՕՐ

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS