TOP նոր
» » » Վիկտոր Յանուկովիչի ձերբակալման օրդեր է տրվել

Վիկտոր Յանուկովիչի ձերբակալման օրդեր է տրվել

3-04-2014, 15:30 Դիտումներ: Տարածաշրջան » ԱՊՀ
Վիկտոր Յանուկովիչի ձերբակալման օրդեր է տրվել
3 Ապրիլ 2014, 15:30 - NovostiNK
Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Վիկտոր Յանուկովիչին և Ուկրաինայի Անվտանգության ծառայության նախկին ղեկավար Ալեքսանդր Յակիմենկոյին ձերբակալման ու դատարան բերման ենթարկման օրդեր է տվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է Ուկրաինայի Անվտանգության խորհրդի ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն: Այս մասին տեղեկացնում է tvrain.ru-ն` հղում կատարելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

«Կա և’ Յանուկովիչին, և’ Անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Յակիմենկոյին և մյուս այսպես կոչված հակաահաբեկչական օպերացիայի կազմակերպիչներին ձերբակալելու և որպես խափանման միջոց կալանք ընտրելու համար դատարան բերման ենթարկելու թույլտվությունը»,- ասել է նա այսօր Կիևում կայացած բրիֆինգի ժամանակ:

Ավելի վաղ` մարտի 28-ին Ուկրաինայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ընդդեմ Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչի` «Ուկրաինայի յուրաքանչյուր շրջանում հանրաքվե անցկացնելու կոչերի համար»:


Աղբյուրը՝ ԳԱԼԱ

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS