TOP նոր
» » » Տիմոշենկոն հապճեպ կերպով Դոնեցկ է թռչել

Տիմոշենկոն հապճեպ կերպով Դոնեցկ է թռչել

7-04-2014, 12:49 Դիտումներ: Տարածաշրջան » ԱՊՀ
7 Ապրիլ 2014, 12:49 - NovostiNK
Տիմոշենկոն հապճեպ կերպով Դոնեցկ է թռչելՈւկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն հապճեպ կերպով Դոնեցկ է թռչել այնտեղ տիրող իրավիճակի պատճառով , հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղում կատարելով կուսակցության մամլո ծառայությանը:

Ինչպես նշում է գործակալությունը, քաղաքական գործիչը երկրի արևելքում տեղի ունեցող իրադարձությունները դիտարկում է որպես անջատողականների գրավում և կատարվածում մեղադրում է ռուսական ուժերին:

Մինչ այդ Տիմոշենկոն պահանջել է Ուկրաինայի իշխանություններից «քայլեր ձեռնարկել» և «անհնարին դարձնել ապագայում նման իրադարձությունները»:

«Այժմ մեր կողքին է ոչ միայն օրենքը, այլ նաև ուկրաինական հասարակությունը»,- եզրափակել է նա:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլի 6-ին Ուկրաինայի Դոնեցկ, Խարկով և Լուգանսկ քաղաքներում երկրի դաշնայնացման կողմնակիցները ցույցեր էին անցկացնում: Ցույցերի մասնակիցները հավաքվել էին ՌԴ եռագույնի ներքո ու պահանջում էին իրենց շրջանների կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե անցկացնել:


Աղբյուրը՝ ԳԱԼԱ

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS