Դոնբասի հայրենասիրական ուժերի հանձնաժողովը կասեցրել է «Դոնեցկի Հանրապետություն» ստեղծելու մասին որոշումը: Այս մասին տեղեկացնում է «Կորրենսպոնդենտ.նեթ»-ը` հղում անելով շարժման «ֆեյսբուքյան էջը»-ին:
«Կապված վերջին օրերի իրադարձությունների հետ Դոնբասի հայրենասիրական ուժերի հանձնաժողով բազմաթիվ դիմումներ են ստացվել քաղաքացիների կողմից, որոնցում վերջիններս իրենց անհամաձայնություն են հայտնում Դոնեցկի Հանրապետության ստեղծման և հարևան պետության կազմում ընդգրկվելու, ինչպես նաև առանց համապատասխան նորմատիվային բազայի հանրաքվեի անցկացման հետ կապված»,- ասված է հայտարարության տեքստում:
Տարածված հայտարարության մեջ նաև նշված է, որ «ապրիլի 7-ին Դոնեցկում անցկացվել է մարզի 66 ադմինիստրատիվ-վարչական միավորների ներկայացուցիչների Ժողովրդական հավաք, որտեղ որոշում է կայացվել.
1.Կասեցնել Դոնեցկի Հանրապետության ստեղծման մասին որոշումը
2.Արգելել Դոնեցկի մարզում ցանկացած տիպի հանրաքվեի անցկացումը` մինչև համապատասխան իրավական բազայի ստեղծումը
3.Անօրինական համարել Ուկրաինայից Դոնեցկի անջատման մասին որոշումը և պահպանել այն Ուկրաինայի կազմում»:
Հիշեցնենք, որ երեկ Դոնեցկի Ժողովրդական խորհուրդը որոշում էր կայացրել ստեղծել Դոնեցկի Հանրապետություն և մտնել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ` ոչ ուշ քան մայիսի 11-ը անցկացվող հանրաքվեի միջոցով:
-
Վահե Էնֆիաջյանը և Արման Աբովյանը հանդիպում ունեցան բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ
10-09-2020, 14:52 -
Տոկոսների, վարկերի տակ ճռռում ենք, խնդրում ենք՝ մի ելք գտնեն. ակիցայի մասնակից (Տեսանյութ)
3-09-2020, 11:59 -
Սահմանները չբացելու դեպքում ցույցերը շարունակական կլինեն. Քաղաքացիները կառավարությունից հստակ պատասխան են սպասում (Տեսանյութ)
3-09-2020, 11:55 -
ՀՀ ոստիկանները վնասազերծել են ազգությամբ ադրբեջանցի Իրանի քաղաքացու․ նա կալանավորված է
21-07-2020, 12:28 -
«ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կայքը Հայաստանում ապատեղեկատվություն է տարածում COVID-19-ի մասին». openDemocracy
29-05-2020, 11:54 -
Արցախի ՊԲ-ում հարվածային անօդաչու թռչող սարք են փորձարկել
20-05-2020, 12:30 -
7 խաղ կարանտինի ժամանակ երեխաներին զբաղեցնելու համար (տեսանյութ)
16-05-2020, 12:26 -
Փաշինյանը կոչ է անում խստիվ հետևել հակահամաճարակային կանոններին
13-05-2020, 12:07