
«ԱՊՀ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբի պետերի հանձնաժողովի նիստի ժամանակ, որն անցկացվել է Բաքվում ՌԴ ԶՈՒ հրամանատար Վալերի Գերասիմովի նախագահությամբ, քննարկել են հակաօդային պաշտպանության ու ռադիոլոկացիոն միասնական համակարգերի ստեղծման վերաբերյալ հարցեր: Որոշում է կայացվել ստեղծել հետսովետական պետությունների համար ընդհանուր վտանգի մասին զգուշացման համակարգ: Այդ համակարգը օրինակի համար թույլ կտա վայրկյանների ընթացքում ՌԴ հյուսիսում տեղեկանալ, թե ինչ ինքնաթիռ է հայտնաբերել ռադիոլոկատորը Տաջիկստանի հարավում: Տեղեկություններով կփոխանակվի նաև ավիացիան` ԱՊՀ երկրների օդային պաշտպանությունը կդառնա միասնական»:
Հավելենք, որ Բաքվում կայացած ԱՊՀ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբի պետերի հանձնաժողովի նիստին Հայաստանը չէր մասնակցել, քանի որ ադրբեջանական կողմը չի հաստատել ՀՀ պատվիրակությանն ընդունելու պատրաստակամությունը: