
«Շենք են մտել զինված դիմակավոր մարդիկ: Նրանք գտնվում են առաջին հարկում, սակայն հայտարարում են, որ շենքի աշխատակիցների համար վտանգ չեն ներկայացնում և բոլորին առաջարկում են մնալ իրենց աշխատատեղերում: Այժմ նրանց հետ բանակցություններ են տարվում, որպեսզի պարզվի նրանց պահանջներն ու իրավիճակը հարթեցվի»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Անջատողականներն ու ռուսամետ ցուցարարները շարունակում են վերահսկել Դոնեցկի շրջանի մի քանի քաղաքներ:
Գորլովկոյում անջատողականները շարունակում են վերահսկել ոստիկանության բաժանմունքը:
Ժդանովկայի քաղաքային խորհրդի վրա դեռևս ծածանվում է այսպես կոչված «Դոնեցկի հանրապետության» դրոշը: Անջատողականները հայտարարում են, որ քաղաքային իշխանությունները նրանց կողմն են:
Ռուսամետ ցուցարարների վերահսկողության տակ է մնում Մակեևկայի քաղաքային խորհրդի, Մարիուպոլի քաղաքապետարանի, Կրամատորսկի քաղաքային խորհրդի շենքերը: Ենակիևում ռուսամետ ցուցարարների ձեռքում է մնում քաղաքային խորհրդի ու ոստիկանության շենքը:
Սլավյանսկում բացի գրավված Անվտանգության ծառայության ու ոստիկանության բաժանմունքներից, ցուցարարները նաև 7 անցակետ են դրել: