TOP նոր
» » » Ղրիմում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ մի շարք միջոցառումներ են նախատեսվում

Ղրիմում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ մի շարք միջոցառումներ են նախատեսվում

16-04-2014, 17:17 Դիտումներ: Տարածաշրջան » ԱՊՀ
Ղրիմում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ մի շարք միջոցառումներ են նախատեսվում
16 Ապրիլ 2014, 17:17 - NovostiNK
Ղրիմում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ նախատեսվում է մի շարք միջոցառումներ անցկացնել: Այս մասին տեղեկացնում է «Crimea.kz» լրատվական գործակալությունը:

Ապրիլի 22-ին, երեկոյան ժամը 17:00-ին, Սիմֆերոպոլ քաղաքում Այվազովսկի եղբայրների հուշարձանի մոտ տեղի կունենա «Վառիր հիշատակի մոմը» միջոցառումը:

Ապրիլի 23-ին առավոտյան ժամը 09:00-13:00-ն Սիմֆերոպոլում Ղրիմի հայ համայնքի շենքում տեղի կունենա բարեգործական միջոցառում՝ մասնակիցները արյուն կհանձնեն, որը կուղարկվի Սիրիայի տեղացի հայերին:

Ապրիլի 24-ին առավոտյան ժամը 11:00-ին Սինմֆերոպոլի հայկական եկեղեցում տեղի կունենա Ցեղասպանության զոհերի հոգեհանգստի արարողություն:

Աղբյուրը նշում է, որ 2005թ. Ղրիմի Գերագույն Ռադան ապրիլի 24-ը պաշտոնապես ճանաչել է սգո օր:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը և այլն։ Պաշտոնապես առաջինն ընդունել է Ուրուգվայը 1965 թ։ Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես քննադատել և ճանաչել են որպես Ցեղասպանություն` Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Բելգիան, Նիդերլանդները, Շվեյցարիան, Շվեդիան, Ռուսաստանը, Լեհաստանը, Լիտվան, Հունաստանը, Սլովակիան, Կիպրոսի Հանրապետությունը, Լիբանանը, Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Կանադան, Վատիկանը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS