
ԱԽ շենքի մոտ մշտապես գտնվում է մի քանի տասնյակ մարդ։ Ակցիայի մասնակիցները հայտնում են, որ իրենց պահանջներին՝ հանրաքվեի անցկացմանը և Ուկրաինայի դաշնայնացմանը, տեր են կանգնելու մինչև վերջ։ Լուգանսկի քաղաքացիները ցուցարարներին մթերք են բերում։ ԱԽ–ին կից այգում կազմակերպվել է ուտելիքի սպասարկման կետ։ Քաղաքում ընդհանուր իրավիճակը հանգիստ է։