Ուկրաինայի կառավարությունը ժամանակավոր արգելք է սահմանել համազգեստներ գնելու, բջջային կապի ծառայությունների համար վճարելու, տրանսպորտի միջոցներ գնելու(բաց շտապօգնության, հրշեջ ու փրկարարական),
ԵԱՀԿ զինվորական ու քաղաքացիական փորձագետներից կազմված խումբը մտադիր է այսօր՝ մարտի 8-ին, մեկնել Ղրիմ, հաղորդում է «Ֆրանս Փրես»-ը՝ վկայակոչելով կազմակերպության ներկայացուցչին:
Ուկրաինայի մայրաքաղաքի վարչական դատարանը կասեցրել է ,արտի 16-ին համաղրիմյան հանրաքվե անցկացնելու մասին Սեւաստոպոլի քաղխորհրդի որոշման գործողությունը, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ Ռուսաստանի քաղաքական հարաբերությունները Ուկրաինայի հետ խզված են, քանի որ Մոսկվան չի ճանաչում Ուկրաինայի ներկայիս իշխանությունների լեգիտիմությունը: Այս մասին հաղորդում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը:
Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ ու երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում ծավալված իրավիճակի վերաբերյալ ուղերձով դիմել է ուկրաինացի ժողովրդին:
Այս մասին հաղորդում է Цензор.НЕТ-ը` հղում կատարելով Գերագույն ռադայի մամլո ծառայությանը:
Իր ուղերձում Տուչինովը հայտարարել է, որ Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվե անցկացնելու վերաբերյալ Ղրիմի Գերագույն ռադայի որոշումն անօրինական է, և նա այն կասեցնում է: Նա նաև հավելել է, որ Ուկրաինայի Գերագույն ռադան կցրի Ղրիմի խորհրդարանը:
«Վիկտոր Յանուկովիչը հաղթեց 2010 թվականի նախագահական ընտրություններում, նա խոստացավ պաշտպանել Ուկրաինայի անկախությունը, պայքարել ուկրաինացի ժողովրդի բերեկեցության և իրավունքների համար,
Սևաստոպոլը շարունակում է Կիևին հարկեր վճարել և ակնկալում է Ուկրաինայի պետբյուջեից միջոցների հատկացումներ քաղաքին։ Այս մասին հայտնել է քաղաքի ղեկավար Ալեքսեյ Չալիյը։
Ղրիմում իրավիճակը չափազանց արագ է զարգանում, և միջազգային հանրությունը պետք է անհապաղ գործի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: