TOP նոր
» » » Հայ, վրացի և ադրբեջանցի լրագրողները համատեղ վերապատրաստում կանցնեն

Հայ, վրացի և ադրբեջանցի լրագրողները համատեղ վերապատրաստում կանցնեն

15-02-2019, 10:51 Դիտումներ: Վրաստան, Ադրբեջան, ԱՊՀ
15 Փետրվար 2019, 10:51 - NovostiNK
Հայ, վրացի և ադրբեջանցի լրագրողները համատեղ վերապատրաստում կանցնեն

Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի լրագրողների համար համատեղ թրեյնինգ կկազմակերպվի` Վրաստանի լրագրողների տարածաշրջանային ակադեմիայում, հայտնում է Ալիք մեդիան:

«Եվրոպայի հեռարձակող խորհրդի հետ տարված աշխատանքի արդյունքում մենք հասել ենք նրան, որ Վրաստանում կբացվի խորհրդի` լրագրողների վերապատրաստման ցանց: Հիմնական գործընկերը Վրաստանի հանրային հեռարձակողն է: Սա հնարավորություն է տալու միանգամից 50 լրագրողի մասնակություն ապահովել, իսկ նրանցից 15-ը նախնական պատրաստվածություն կանցնեն, սա մեզ համար շատ կարևոր է»,- ասել է «Առաջին ալիքի» գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Թինաթին Բերձենիշվիլին:

Ուսուցման թեմատիկան բազմազան է լինելու: Առաջին 15 լրագրողները կընտրվեն հանրայինից, սեպտեմբերից հնարավոր է նաև ուսանողներ ներգրավվեն։

«Մենք հաճախ ենք խոսում արևելյան փորձից, պրակտիկայից, ուզում ենք ընդօրինակել Եվրոպական հեռարձակող խորհդի փորձը, և մենք խոստանում ենք, որ այս դասընթացների շրջանակներում դասախոսություններ են կարդալու լավագույն մասնագետները: Այս ամենն անցնելու է տարվա մեջ երկու անգամ` 6 -ամսյա ցիկլով»,-ասում է Բերձենիշվիլին:


Աղբյուրը՝ Armtimes.com

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS