TOP նոր
» » » Վրաստանի դատախազությունը հայտնել է Սաակաշվիլիի ազատազրկման ժամկետը

Վրաստանի դատախազությունը հայտնել է Սաակաշվիլիի ազատազրկման ժամկետը

2-10-2021, 10:02 Դիտումներ: Տարածաշրջան » Վրաստան
2 Հոկտեմբեր 2021, 10:02 - NovostiNK
Վրաստանի դատախազությունը հայտնել է Սաակաշվիլիի ազատազրկման ժամկետը


Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին առնվազն վեց տարի կանցկացնի բանտում: news.ru-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել են Վրաստանի գլխավոր դատախազությունից: Պետության նախկին ղեկավարի դեմ հետաքննություն է սկսվել՝ սահմանի ապօրինի հատման դեպքի առթիվ:

Ավելի վաղ Սաակաշվիլին մեղավոր էր ճանաչվել պատգամավոր Վալերի Գելաշվիլիին ծեծի ենթարկելու և ծառայողական լիազորությունների չարաշահման մեջ՝ 2006 թվականին Սանդրո Գիրգվլիանիի սպանության աղմկահարույց գործի կապակցությամբ: Քաղաքական գործիչը հեռակա կարգով դատապարտվել էր վեց տարվա ազատազրկման:

Բացի այդ, Սաակաշվիլիի դեմ հարուցված է ևս չորս քրեական գործ, այդ թվում գործարար Բադրի Պատարկացիշվիլիի գույքի անօրինական բռնագրավման և անձնական կարիքների համար 9 միլիոն լարի (3 միլիոն դոլար) յուրացման համար:

Հոկտեմբերի 1-ին նախկին նախագահը հայտարարել էր, որ վերադարձել է հայրենիք: Վրաստանի ՆԳՆ-ն, սակայն, հերքել էր Սաակաշվիլիի վերադարձի մասին տեղեկությունները: Բայց օրվա վերջում հայտարարվել էր, որ Սաակաշվիլին ձերբակալվել է Վրաստանում և տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ։

Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանը լքել է 2013 թվականին։ Նա բնակվում էր Ուկրաինայում, եղել է Օդեսայի մարզի վարչակազմի ղեկավար։ 2015 թվականի մայիսին նա ստացել էր ուկրաինական քաղաքացիություն, իսկ 2017 թվականի հուլիսին Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի հրամանով զրկվել դրանից։ Սաակաշվիլին գտնվում էր ԱՄՆ-ում։ Ուկրաինական անձնագիրը նրան վերադարձրել է Ուկրաինայի նախաագահ Վլադիմիր Զելենսկին։ Դրանից հետո Սաակաշվիլին վերադարձել էր Ուկրաինա։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS