TOP նոր
» » » Բաթումիում բնակելի տներից մեկի փլուզման հետևանքով զոհերի թիվն ավելացել է

Բաթումիում բնակելի տներից մեկի փլուզման հետևանքով զոհերի թիվն ավելացել է

10-10-2021, 08:28 Դիտումներ: Տարածաշրջան » Վրաստան
10 Հոկտեմբեր 2021, 08:28 - NovostiNK
Բաթումիում բնակելի տներից մեկի փլուզման հետևանքով զոհերի թիվն ավելացել է


Բաթումիի բնակելի տներից մեկի մասնակի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները:

Բաթումիում բնակելի տունը հոկտեմբերի 8-ին մասնակից փլուզվել է: Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները՝ հույսով, որ կարող են փլատակների տակ ողջ մարդկանց գտնել:

Ոստիկանությունը գործի առնչությամբ 3 մարդու է ձերբակալել, որոնցից մեկը շենքի առաջին հարկի բնակարանի սեփականատերն է, իսկ երկուսը՝ վերանորոգում իրականացնող աշխատակիցները: Քննության տվյալներով՝ փլուզումը տեղի է ունեցել վերանորոգման աշխատանքների հետևանքով, քանի որ դրանք իրականացվել են անվտանգության կանոնների կոպիտ խախտումներով: Նրանց սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:

Երկրում հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարվել:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS