TOP նոր
» » » Վրաստանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 1.2 միլիարդ դոլար

Վրաստանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 1.2 միլիարդ դոլար

28-12-2013, 10:43 Դիտումներ: Վրաստան, Ադրբեջան
Վրաստանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 1.2 միլիարդ դոլար
28 Դեկտեմբեր 2013, 10:43 - NovostiNK
2013թ. հունվարից նոյեմբեր ժամանակահատվածում Վրաստանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 1.19 միլիարդ դոլար կամ Վրաստանի արտաքին ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալի 12.3%-ը: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը` վկայակոչելով Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության հաշվետվությունը:

Հաշվետվության տվյալների համաձայն` երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 3.48%-ով նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ:

Ադրբեջանը Վրաստանի երկրորդ առևտրային գործընկերն է Թուրքիայից հետո: 2013թ. հունվարից նոյեմբեր ժամանակահատվածում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 1.37 միլիարդ դոլար:

Վրաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալով երրորդ տեղը գտնվում է Ուկրաինան` 724.01 միլիոն դոլար:

Վերոնշյալ ժամանակահատվածում Վրաստանի ընդհանուր ապրանքաշրջանառությունը կազմել է 9.68 միլիարդ դոլար` գրանցելով 3.53%-ի աճ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS