TOP նոր
» » » Թալիշից դեպի հյուսիս-արևմուտք ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Թալիշից դեպի հյուսիս-արևմուտք ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

22-06-2017, 13:11 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
22 Հունիս 2017, 13:11 - NovostiNK
Թալիշից դեպի հյուսիս-արևմուտք ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Հունիսի 23-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք։

ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա), ինչպես նաև ԵԱՀԿ Բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ փոխգնդապետ Ռալֆ Բոսարդը (Շվեյցարիա)։

Արցախի Հանրապետության իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS