Արցախի Հանրապետության ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհակալություն է հայտնել նախագահի ընտրություններում ստացած շնորհավորական ուղերձների, նամակների, հեռախոսազանգերի համար և հայտնել, որ լինելու է յուրաքանչյուր արցախցու նախագահը և կանի առավելագույնը բոլոր ընտրողների ու ողջ հայության հույսերն արդարացնելու համար: Արայիկ Հայրությունյանի գրառումն ամբողջությամբ ներյակացնում ենք ստորև.
«Սիրելի՛ հայրենակիցներ
Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններում ժողովրդի վստահության բարձր քվեին արժանանալու առթիվ ստացել եմ բազմաթիվ շնորհավորական ուղերձներ, նամակներ, հեռախոսազանգեր: Խոստովանեմ, որ յուրաքանչյուրիդ բարեմաղթանքները յուրովի ջերմություն են փոխանցել ինձ, որոնք նաև պարտավորեցնող են: Ուզում եմ հավաստիացնել, որ կլինեմ յուրաքանչյուր արցախցու նախագահը և կանեմ առավելագույնը բոլոր ընտրողների ու ողջ հայության հույսերն արդարացնելու համար: Անկասկած, դրան ի զորու ենք լինելու հասնել հավաքական ջանքերով ու պատասխանատվությամբ՝ յուրաքանչյուրն իր կարողությունների չափով: Այնպես որ ձեզնից յուրաքանչյուրից, որպես հավաքական ներուժի անբաժանելի մասնիկներից, ես ինքս էլ ակնկալիքներ ունեմ՝ պատմության երթում արձանագրելու այնպիսի հաջողություններ, որոնց մասին չենք էլ երազել:
Միաժամանակ հայցում եմ բոլոր այն մարդկանց ներողամտությունը, որոնց նամակներին կամ հեռախոսազանգերին ժամանակի սղության պատճառով ի վիճակի չեղա պատասխանելու: Երախտագիտության ու պարտավորվածության խոսքս ուղղում եմ ամեն մեկիդ: Առո՛ղջ եղեք»:
-
Վահե Էնֆիաջյանը և Արման Աբովյանը հանդիպում ունեցան բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ
10-09-2020, 14:52 -
Տոկոսների, վարկերի տակ ճռռում ենք, խնդրում ենք՝ մի ելք գտնեն. ակիցայի մասնակից (Տեսանյութ)
3-09-2020, 11:59 -
Սահմանները չբացելու դեպքում ցույցերը շարունակական կլինեն. Քաղաքացիները կառավարությունից հստակ պատասխան են սպասում (Տեսանյութ)
3-09-2020, 11:55 -
ՀՀ ոստիկանները վնասազերծել են ազգությամբ ադրբեջանցի Իրանի քաղաքացու․ նա կալանավորված է
21-07-2020, 12:28 -
«ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կայքը Հայաստանում ապատեղեկատվություն է տարածում COVID-19-ի մասին». openDemocracy
29-05-2020, 11:54 -
Արցախի ՊԲ-ում հարվածային անօդաչու թռչող սարք են փորձարկել
20-05-2020, 12:30 -
7 խաղ կարանտինի ժամանակ երեխաներին զբաղեցնելու համար (տեսանյութ)
16-05-2020, 12:26 -
Փաշինյանը կոչ է անում խստիվ հետևել հակահամաճարակային կանոններին
13-05-2020, 12:07