TOP նոր
» » » ՌԴ ՊՆ-ն Ստեփանակերտում դաշտային հոսպիտալ է տեղակայել

ՌԴ ՊՆ-ն Ստեփանակերտում դաշտային հոսպիտալ է տեղակայել

30-11-2020, 09:22 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
30 Նոյեմբեր 2020, 09:22 - NovostiNK
ՌԴ ՊՆ-ն Ստեփանակերտում դաշտային հոսպիտալ է տեղակայել


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Ստեփանակերտում դաշտային հոսպիտալ է տեղակայել:

Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ նախօրեին հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը Երևանից տեղափոխվել է Ստեփանակերտ:

Շարասյանն ուղեկցել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պարեկային խմբերը և ռազմական ոստիկանությունը:

Ռազմական հոսպիտալի մոդուլները տեղակայվել են Ստեփանակերտ քաղաքի օդանավակայանի տարածքում:

Հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումները կսպասարկեն ռուս խաղաղապահներին, ինչպես նաև կտրամադրեն անհրաժեշտ բժշկական օգնություն Լեռնային Ղարաբաղի բնակչությանը:

ՌԴ ՊՆ-ն Ստեփանակերտում դաշտային հոսպիտալ է տեղակայել


ՌԴ ՊՆ-ն Ստեփանակերտում դաշտային հոսպիտալ է տեղակայել


ՌԴ ՊՆ-ն Ստեփանակերտում դաշտային հոսպիտալ է տեղակայել

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS