TOP նոր
» » » ՌԴ ՊՆ բժշկական ստորաբաժանումը սկսել է հիվանդներ ընդունել Արցախից

ՌԴ ՊՆ բժշկական ստորաբաժանումը սկսել է հիվանդներ ընդունել Արցախից

2-12-2020, 11:25 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
2 Դեկտեմբեր 2020, 11:25 - NovostiNK
ՌԴ ՊՆ բժշկական ստորաբաժանումը սկսել է հիվանդներ ընդունել Արցախից


ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ստեփանակերտի հատուկ նշանակության ջոկատի բժշկական ստորաբաժանումը (МОСН) սկսել է ընդունել առաջին հիվանդներին Լեռնային Ղարաբաղից: Այս մասին գրում է Ria-ն։

«Տեղի մոտ 70 բնակիչ բժշկական օգնության է դիմել Ստեփանակերտում տեղակայված Ռուսաստանի ՊՆ հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման մասնագետներից», - ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ բնակիչների բողոքները հիմնականում կապված են սրտանոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների սրման հետ: Բացի այդ, նրանք դիմել են բժիշկներին նաև ատամնաբուժական օգնություն ստանալու համար:

МОСН-ի ստորաբաժանման կազմում Արցախ են ժամանել ավելի քան 100 ռազմական բժշկական մասնագետներ, ներառյալ վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-վերակենդանացման մասնագետներ, թերապևտներ և համաճարակաբաններ:

Յուրաքանչյուր ջոկատ ներառում է լաբորատոր և ախտորոշիչ բաժանմունք, որն ունակ է օրական անցկացնել մինչև 80 ռենտգեն, ուլտրաձայնային հետազոտություններ: Այն ունի նաև հնարավորություն՝ օրական մինչև 40 հիվանդի վիրաբուժական օգնություն տրամադրելու, և վերակենդանացման ախտորոշման մոդուլ՝ վերակենդանացման բաժանմունքով:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS