TOP նոր
» » » Հաջողվել է ճանապարհից հեռացնել ադրբեջանական հենակետը և ապաշրջափակել Հին Շենը

Հաջողվել է ճանապարհից հեռացնել ադրբեջանական հենակետը և ապաշրջափակել Հին Շենը

17-12-2020, 08:21 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
17 Դեկտեմբեր 2020, 08:21 - NovostiNK
Հաջողվել է ճանապարհից հեռացնել ադրբեջանական հենակետը և ապաշրջափակել Հին Շենը


Արցախի Հանրային հեռուստաալիքը տեղեկացնում է, որ հաջողվել է ճանապարհից հեռացնել ադրբեջանական հենակետը և ապաշրջափակել Հին Շենը։

Ադրբեջանական ուժերը փորձել են հայկական կողմի նկատմամբ ճնշում գործադրել Բերդաձորի ենթաշրջանի՝ Հին Շեն տանող ճանապարհի վրա հենակետ դնելով: Սակայն ռուսական խաղաղապահ զորակազմի միջամտության արդյունքում երեկ ուշ երեկոյան հաջողվել է ճանապարհից հեռացնել ադրբեջանական հենակետը և ապաշրջափակել գյուղը։

Համայնքում այս պահին գտնվում են ինչպես ՊԲ-ի ներկայացուցիչներ, այնպես էլ ռուս խաղաղապահներ: Նրանք են ապահովում համայնքի բնակիչների անվտանգությունն ու նրանց անարգել անցուդարձը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS