
Զինված անօդաչուների ռազմական պահանջը անփոփոխ է մնում: Deutsche Welle-ի փոխանցմամբ ՝ Welt am Sonntag պարբերականում հրապարակված հարցազրույցում այս մասին կարծիք է հայտնել Գերմանիայի Զինված ուժերի գլխավոր տեսուչ Էբերհարդ Ցորնը, որը Գերմանիայի Դաշնային Հանրապետության զինված ուժերը մարտական անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ) զինելու հարցում համաձայն չէ սոցիալ-դեմոկրատների հետ: Իշխող կոալիցիայում պահպանողականների գործընկեր Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը 2020 թվականի դեկտեմբերին հրաժարվել էր հավանություն տալ նոր զինված ԱԹՍ-ների գնմանը:
ԳՍԴԿ խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Գաբրիելա Հայնրիխն հայտարարել էր, որ նման որոշում կայացվել է՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում հակամարտության ելքը: «Պատմության մեջ առաջին անգամ զինված հակամարտության ելքը որոշել է բացառապես անօդաչուների կիրառումը»,- ասել էր նա:
Մինչդեռ Ցորնը վստահ է, որ Ղարաբաղում հակամարտությունը չպետք է կասկածի տակ դնի Բունդեսվերի համար անօդաչուների գնումը:
«ԼՂ-ում զինված ԱԹՍ-ներն օգտագործվել են որպես հարձակողական զենք: Իսկ Բունդեսվերի կողմից զինված անօդաչուների կիրառումը կկարգավորվի հստակ կանոններով, որոնք մեր խորհրդարանն ավելի վաղ հաստատել է և ամրագրել համապատասխան մանդատում»,- նշել է է պաշտոնյան: Նա նաև հավելել է, որ գերմանական բանակում ԱԹՍ-ները չեն օգտագործվի այնպես, ինչպես դա արվել է Ղարաբաղյան հակամարտությունում: