TOP նոր
» » » Ռուս զինվորական բժիշկները օգնություն են ցուցաբերել Արցախի 1100 բնակչի

Ռուս զինվորական բժիշկները օգնություն են ցուցաբերել Արցախի 1100 բնակչի

6-01-2021, 12:57 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
6 Հունվար 2021, 12:57 - NovostiNK
Ռուս զինվորական բժիշկները օգնություն են ցուցաբերել Արցախի 1100 բնակչի


Ռուս խաղաղապահ զորախմբի բժշկական ջոկատը շարունակում է օգնություն ցուցաբերել Արցախի բնակչությանը:Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Մինչ օրս բժշկական օգնություն է ստացել ավելի քան 1100 բնակիչ, այդ թվում՝ 138 երեխա:

Բնակիչների առողջական խնդիրները հիմնականում կապված են տարբեր քրոնիկ հիվանդությունների հետ:

Ռուսական խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատում աշխատում են 60-ից ավելի բժշկական մասնագետներ, որոնց թվում են՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:

Ստեղծվել են բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ՝ Արցախի հեռավոր բնակավայրերում ռազմական բժիշկների դաշտային աշխատանքն ապահովելու համար:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS