TOP նոր
» » » Երևան է ժամանել Ֆրանսիայից մարդասիրական օգնություն տեղափոխող 5-րդ ինքնաթիռը

Երևան է ժամանել Ֆրանսիայից մարդասիրական օգնություն տեղափոխող 5-րդ ինքնաթիռը

6-01-2021, 14:15 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
6 Հունվար 2021, 14:15 - NovostiNK
Երևան է ժամանել Ֆրանսիայից մարդասիրական օգնություն տեղափոխող 5-րդ ինքնաթիռը


Ֆրանսիայից Հայաստան է ժամանել մարդասիրական օգնություն տեղափոխող 5-րդ ինքնաթիռը:

«Ազնավուր» հիմնադրամի ֆեյսբուքի էջից գրում է. ««Ազնավուր» հիմնադրամը ցանկանում է ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ներգրավված բոլոր կազմակերպություններին, կողմերին և անհատներին, որոնք մասնակցել են այն հավաքագրելու և տեղափոխելու գործընթացին:

Մեր թիմը կսկսի օգնության բաշխումը, երբ այն ժամանի «Ազնավուր» կենտրոն (բաշխումն իրականացվում է արցախցի տուժած ընտանիքների հետ աշխատող կազմակերպությունների միջոցով):

Ցանկանում ենք նաև ընդգծել, որ այս ինքնաթիռի հատկացման գործընթացը նախաձեռնել են Յուրի և Դենի Ջորկաեֆները, իսկ հատուկ չվերթը կազմակերպվել է դարձյալ Ֆրանսիայի կառավարության կողմից:

Յուրի Ջորկաեֆն այս անգամ ևս անձամբ ժամանել է Հայաստան՝ մի խումբ ֆրանսիացի բժիշկների հետ շարունակելու մարդասիրական առաքելությունը և աջակցելու Արցախյան պատերազմից տուժածներին»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS