TOP նոր
» » » Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի տարածքում ուղեկցել են հումանիտար բեռով չորրորդ շարասյունը

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի տարածքում ուղեկցել են հումանիտար բեռով չորրորդ շարասյունը

24-02-2021, 08:36 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
24 Փետրվար 2021, 08:36 - NovostiNK
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի տարածքում ուղեկցել են հումանիտար բեռով չորրորդ շարասյունը


Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է ապահովել բեռների տարանցումը տարածքների միջեւ, որոնք 2020 թվականի նոյեմբերին անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ: Այս մասին հայտնում են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:

Սոցիալական օբյեկտների ու բնակելի շենքերի էներգամատակարարումն ու ջրամատակարարումը վերականգնելու համար Հումանիտար արձագանքման կենտրոնի ռուսական չորրորդ շարասյունը, որը կազմված է 25 ռազմական «ԿամԱԶ»-ներից եւ ուղեկցող մեքենաներից, մոտ 180 տոննա բեռ է տեղափոխել Քելբաջարի շրջան (Քարվաճառ - խմբ.) (էլեկտրասարքավորումներ, երկաթբետոնե կառուցվածքներ եւ շինանյութ):

«Ադրբեջանական կողմին աջակցությունը ցույց է տրվել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի անցյալ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանների հիման վրա»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS