Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախի նախագահի շնորհավորական ուղերձը.
«Թանկագի՛ն մայրեր, քույրեր, տատիկներ, կանայք ու դուստրեր,
Սովորաբար այս օրը մենք ձեզ ենք հղում շնորհավորանքի ու երախտագիտության անկեղծ ու ջերմ խոսքեր, մաղթում, որ լինեք միշտ առողջ, ուրախ ու երջանիկ, որ խաղաղություն տիրի ձեր օջախներում և հայրենիքում։
Սակայն, այսօր իրարամերժ զգացմունքները ծանրացել են մեր հոգիներում․ մի կողմից՝ անասելի ցավն ու կսկիծը, տառապանքն ու դառնությունը, որ հնարավոր չէ մեղմել ոչ մի խոսքով, իսկ մյուս կողմից՝ նոր ուժ գտնելու և վերապրելու հրամայականը, որ ծառացած է բոլորիս առջև։
Այսօր ես նախևառաջ գլուխ եմ խոնարհում բոլոր այն մայրերի, քույրերի, կանանց ու դուստրերի առջև, ում մերձավորները նահատակվել են հանուն հայրենիքի պաշտպանության, նրանց, ովքեր դեռ սպասում են իրենց հարազատներին՝ հոգու խորքում փայփայելով հույսի շողը, որ նորից կտեսնեն ու կգրկեն իրենց սիրելիներին։ Թող իրականություն դառնան ձեր նվիրական երազանքները, և թող այլևս արհավիրքները շրջանցեն ձեզ՝ ձեր կյանքի ճանապարհին։
Սիրելի՛ կանայք՝ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում,
Հայ կինը միշտ աչքի է ընկել իր տոկունությամբ, իմաստնությամբ, անմնացորդ ու անձնազոհ նվիրվածությամբ։ Իմ մաղթանքն է, որ ձեր տված սերն ու ջերմությունը, հոգատարությունն ու բարությունը վերադարձվեն ձեզ բազմակի անգամ։ Աստված պահապան լինի ձեզ և ձեր ընտանիքներին»:

«Եթե կնգա հետ քնելուն չխանգարի...», «իմաստը ո՞րն ա». քաղաքացիները՝ COVID-ի դեմ պատվաստման մասին (Տեսանյութ)
20-04-2021, 15:44-
Դհոլ-զուռնա՝ Ճոճվող կամուրջին, պարերը՝ լանջերին. Նշվեց «Սպարապետի օրը»
12-09-2020, 11:48 -
Վահե Էնֆիաջյանը և Արման Աբովյանը հանդիպում ունեցան բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ
10-09-2020, 14:52 -
Տոկոսների, վարկերի տակ ճռռում ենք, խնդրում ենք՝ մի ելք գտնեն. ակիցայի մասնակից (Տեսանյութ)
3-09-2020, 11:59 -
Սահմանները չբացելու դեպքում ցույցերը շարունակական կլինեն. Քաղաքացիները կառավարությունից հստակ պատասխան են սպասում (Տեսանյութ)
3-09-2020, 11:55 -
ՀՀ ոստիկանները վնասազերծել են ազգությամբ ադրբեջանցի Իրանի քաղաքացու․ նա կալանավորված է
21-07-2020, 12:28 -
«ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կայքը Հայաստանում ապատեղեկատվություն է տարածում COVID-19-ի մասին». openDemocracy
29-05-2020, 11:54 -
Արցախի ՊԲ-ում հարվածային անօդաչու թռչող սարք են փորձարկել
20-05-2020, 12:30 -
7 խաղ կարանտինի ժամանակ երեխաներին զբաղեցնելու համար (տեսանյութ)
16-05-2020, 12:26