TOP նոր
» » » Ստեփանակերտի համալսարանի ուսանողները և ռուս խաղաղապահներն իրականացրել են «Հաղթանակի թելադրություն» միջոցառումը

Ստեփանակերտի համալսարանի ուսանողները և ռուս խաղաղապահներն իրականացրել են «Հաղթանակի թելադրություն» միջոցառումը

3-05-2021, 09:28 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
3 Մայիս 2021, 09:28 - NovostiNK
Ստեփանակերտի համալսարանի ուսանողները և ռուս խաղաղապահներն իրականացրել են «Հաղթանակի թելադրություն» միջոցառումը


«Հաղթանակի թելադրություն» ակցիային մասնակցում էին Ստեփանակերտի համալսարանի ուսանողները և Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի զինծառայողները: Այդ մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:

«Մեր այսօրվա ակցիան նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տարեդարձին: Նպատակն է խթանել տեղի բնակչության հետաքրքրությունը Հայրենական մեծ պատերազմի թեմաների ուսումնասիրության հարցում: Բոլոր մասնակիցները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին միջոցառման նկատմամբ և հիանալի արդյունքներ ցույց տվեցին»,- հայտնել է հումանիտար արձագանքման կենտրոնի սպա, կապիտան Իվան Սերգեևը:

«Առաջին հերթին մենք հատուկ ընտրեցինք այնպիսի հարցեր, որպեսզի դրանք համահունչ լինեն տեղի բնակչության պատմական հիշողությանը, փորձեցինք հաշվի առնել Հայրենական մեծ պատերազմի արցախցի հերոսներին և հարցերի մի մասը նրանց էր նվիրված»,- հավելեց նա:

Թելադրությունը գրելուն մասնակցել են 2-րդ կուրսի շուրջ 50 ուսանող, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ինչպես նաև Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի 10 զինծառայող:

«Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հետ համագործակցության շրջանակներում մենք ընդունեցինք «Հաղթանակի թելադրություն» միջոցառում անցկացնելու առաջարկը, քանի որ կարծում ենք, որ դա մեր ընդհանուր հիշողությունն է, մեր ընդհանուր պատմությունը»,- ասել է Ստեփանակերտի համալսարանի պրոռեկտոր Վիդիկ Իրոմիշյանը:

«Երիտասարդ սերունդը պարտավոր է իմանալ մեր հերոսների, մեր հաղթանակի մասին, իմանալ նրանց պատմությունը»,- ավելացրել է նա:

Թելադրություն գրելուց բացի, միջոցառման ավարտին, ուսանողներն ու դասախոսներն ընթերցել են բանաստեղծությունների տողեր Հայրենական մեծ պատերազմի հերոսների մասին, դիտել են վավերագրական ռազմական լրահոս, ինչպես նաև պատմել են 1941-1945 թվականներին ռազմի դաշտում ընկած իրենց հարազատների մասին:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS