TOP նոր
» » » Ռուս խաղաղապահներն Արցախում օգնում են լուծել խմելու ջրի ընդհատումների հետ կապված խնդիրները

Ռուս խաղաղապահներն Արցախում օգնում են լուծել խմելու ջրի ընդհատումների հետ կապված խնդիրները

11-09-2021, 11:28 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
11 Սեպտեմբեր 2021, 11:28 - NovostiNK
Ռուս խաղաղապահներն Արցախում օգնում են լուծել խմելու ջրի ընդհատումների հետ կապված խնդիրները


Ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները Հայաստանից մարդասիրական օգնություն են հասցրել Արցախ: Դրանք խմելու ջրի պահեստավորման տարաներ են, որոնք այնքան անհրաժեշտ են Արցախի բնակիչներին`խմելու ջրի ընդհատումների ժամանակ: Հատուկ բեռը կփոխանցվի շփման գծի մոտ գտնվող հեռավոր շրջաններում տեղակայված դպրոցներին ու մանկապարտեզներին: Առաքումն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի բեռնատարներով՝ ռազմական ճանապարհային ոստիկանության անձնակազմի ուղեկցությամբ: Այդ մասին տեղեկատվությունը հրապարակված է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջում:

«Այսօր ռուս խաղաղապահները բարեգործական կազմակերպությունների հետ համատեղ իրականացրել են հումանիտար բեռների առաքումը Երևանից Արցախ»,-ասել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդինը և հավելել. «Մենք խմելու ջրի համար 3 և 5 խմ տարողութնակությամբ14 բաք բերեցինք, որոնք հումանիտար գործողությունների ընթացքում հետագայում կփոխանցվեն Արցախի մանկապարտեզներին և դպրոցներին, որոնք գտնվում են շփման գծում: Բեռի առաքումն իրականացվել է հումանիտար արձագանքման կենտրոնի փոխադրամիջոցներով՝ ճանապարհային ռազմական ոստիկանության ուղեկցությամբ»:

Ըստ հաղորդագրության՝ խաղաղապահ զորախմբի հումանիտար կենտրոնի զինծառայողները երկու շաբաթվա ընթացքում կատարել են ավելի քան 30 երթ՝ Ստեփանակերտի ավելի քան 1,5 հազար բնակչի ապահովելով ավելի քան 200 տոննա խմելու ջրով:

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ նախօրյակին, ռուս խաղաղապահների աջակցությամբ, Արցախի Մարտունու շրջանի սահմանազատման գծի մոտ ջրհոր է բացվել, որը խմելու ջուր է տրամադրում մոտակա գյուղերի ավելի քան 2 հազար բնակչի: Ջրամատակարարումը վերականգնելու աշխատանքների բոլոր փուլերում ռուս խաղաղապահներն ապահովել են ջրամատակարարման գործընթացն իրականացնող աշխատակիցների անվտանգությունը: Ջրուղիների մասնագետները կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկեցին և տեղադրեցին ջրի մատակարարման ավտոմատ համակարգ


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS