TOP նոր
» » » Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի բազմազավակ ընտանիքներին

Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի բազմազավակ ընտանիքներին

23-09-2021, 12:42 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
23 Սեպտեմբեր 2021, 12:42 - NovostiNK
Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի բազմազավակ ընտանիքներին


Ռուս խաղաղապահները շարունակում են հասցեական մարդասիրական օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի բազմազավակ ընտանիքներին: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Տեսնում եք, թե ինչ դժվարին պայմաններում են ապրում փախստականները: Այստեղ նպատակային օգնություն ցուցաբերեցինք և տեսանք, որ ամբողջ հյուրանոցը լի է փախստականներով: Երեք հարկում կա միայն մեկ խոհանոց և մեկ լվացքի մեքենա»,-նշել է ռուս խաղաղապահների ներկայացուցիչը:

Հյուրանոցում, որտեղ մարդասիրական օգնություն են բաժանել, ազատ համար չկա: Բոլոր սենյակները տրամադրվել են Հադրութի շրջանից տեղահանվածներին:

«Մարդիկ սպասում են խաղաղապահներին: Երբ մեքենաները կանգնում են պատուհանների տակ, նրանք մտածում են, որ իրենց «եղբայրներն» են եկել: Այստեղ 49 մարդ է ապրում, 12 ընտանիք, որոնք օգնության կարիք ունեն»,-նշել է հյուրանոցի ադմինիստրատոր Ռիտա Հարությունյանը:

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտի բազմազավակ ընտանիքներից մեկին հանձնել են կենցաղային իրեր, մանկական խաղալիքներ:

Ավելի վաղ ռուս խաղաղապահները 5 ամսական երեխա ունեցող այս ընտանիքին մանկական սայլակ և առաջին անհրաժեշտության այլ իրեր էին տվել:

2020 թվականի նոյեմբերից մինչ օրս ընդհանուր առմամբ 6.5 հազար կարիքավոր փախստականներ, որոնք հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակում, ռուս խաղաղապահներից մարդասիրական և բժշկական օգնություն են ստացել:


Աղբյուրը՝ Pastimfo

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS