TOP նոր
» » » Ձեռք բերված պայմանավորվածությունները բավարար են Ղարաբաղում վերջնական կարգավորման համար. ՀԱՊԿ

Ձեռք բերված պայմանավորվածությունները բավարար են Ղարաբաղում վերջնական կարգավորման համար. ՀԱՊԿ

14-10-2021, 12:45 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
14 Հոկտեմբեր 2021, 12:45 - NovostiNK
Ձեռք բերված պայմանավորվածությունները բավարար են Ղարաբաղում վերջնական կարգավորման համար. ՀԱՊԿ


Ղարաբաղի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները բավարար են տարածաշրջանում վերջնական քաղաքական կարգավորման համար, ասել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

«Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ռազմական գործողությունները հաջողվեց դադարեցնել: Մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները նպաստում են, որպեսզի անհրաժեշտ պայմաններ ձևավորվեն Լեռնային Ղարաբաղի շուրջ քաղաքական ճգնաժամի կարգավորման նպատակով», - ճեպազրույցի ժամանակ ասել է Սիդորովը:

Նրա խոսքով՝ չնայած 2021 թվականի մայիսից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներ են եղել, այժմ կողմերի միջև կառուցողական երկխոսություն հաստատելու կայուն միտում է նկատվում:


Աղբյուրը՝ Aysor

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS