TOP նոր
» » » ԼՂ-ի համար նախատեսված մարդասիրական 10 տոննա բեռը հասցվել է Երեւան ՌԴ ՕՏՈւ Իլ-76ՄԴ ինքնաթիռով

ԼՂ-ի համար նախատեսված մարդասիրական 10 տոննա բեռը հասցվել է Երեւան ՌԴ ՕՏՈւ Իլ-76ՄԴ ինքնաթիռով

18-10-2021, 11:41 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
18 Հոկտեմբեր 2021, 11:41 - NovostiNK


Ռուսաստանի oդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76ՄԴ ինքնաթիռով Երեւան է հասել մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը, որը նախատեսված է Լեռնային Ղարաբաղի համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության` բարեգործական կազմակերպությունների հավաքած օգնությունն ուղարկվել է Մոսկվայի մարզի «Չկալովսկի» օդանավակայանից։

«Հրամանատարը խնդիր էր դրել իրականացնել 10 տոննա մարդասիրական օգնության տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն։ Խնդիրը կատարվել է հստակ եւ համակարգված»,-ասել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ներկայացուցիչ Սեմյոն Բլեսը։

Հայաստան հասած խմբաքանակում նաեւ սարքավորումներ կան, որոնք նախատեսված են Արցախի հեռավոր շրջաններում, սահմանազատման գծում գտնվող կրթական հաստատությունների համար։ Մարդասիրական բեռն Արցախ կհասցնի ռուսական խաղաղապահ զորախմբի ավտոշարասյունը։

«Մոսկվայում է հավաքվել ԼՂ-ի համար նախատեսված մարդասիրական օգնությունն ու ռուս խաղաղապահների օգնությամբ տեղափոխվել Մոսկվայից։ Հուսով եմ, որ մեր հետագա համագործակցությունը եւս կլինի բարենպաստ, ինչպես հիմա է։ Շնորհակալություն բոլորին, Ռուսաստանի Դաշնությանն ու խաղաղապահ զորախմբին»,-ասել է «Մերսի» բարեգործական բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Ալեսյա Պոդոլսկայան։

«ՀՀ է բերվել սննդամթերք, խաղալիքներ, գրենական պիտույքներ, ծորակներ, Էլեկտրական վառարաններ։ Այդ ամենը հետագայում կտեղափոխվի մանկապարտեզներ, դպրոցներ, կփոխանցվի բազմազավակ ընտանիքներին, կարիքավորներին, տեղահանվածներին, նաեւ նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին։


Աղբյուրը՝ news.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS