TOP նոր
» » » Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի վերահսկողության տակ, այդ հարցը որևէ առնչություն չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հետ․ Արցախի պետնախարարի արձագանքը Ալիևին

Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի վերահսկողության տակ, այդ հարցը որևէ առնչություն չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հետ․ Արցախի պետնախարարի արձագանքը Ալիևին

15-12-2021, 08:46 Դիտումներ: Լեռնային Ղարաբաղ, ՕՐՎԱ ԹԵՄԱ
15 Դեկտեմբեր 2021, 08:46 - NovostiNK
Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի վերահսկողության տակ, այդ հարցը որևէ առնչություն չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հետ․ Արցախի պետնախարարի արձագանքը Ալիևին

«Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ տեսակի վերահսկողության տակ, և այդ հարցը որևէ առնչություն չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հետ», թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ ի պատասխան «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իլհամ Ալիևի վերջին հայտարարության, ըստ որի «եթե Երևանը պնդի, որ «Զանգեզուրի միջանցքում» պետք է մաքսակետեր տեղադրվեն, ապա Բաքուն նմանատիպ պայմաններ առաջ կքաշի՝ «Լաչինի միջանցքի» շահագործման հարցում»։

«Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ տեսակի վերահսկողության տակ, և այդ հարցը որևէ առնչություն չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հետ:

Արցախը պետք է ունենա ուղիղ և չվերահսկվող սահման Հայաստանի հետ, և մեր բռնազավթված տարածքները պետք է վերադարձվեն»,- գրել է Արտակ Բեգլարյանը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS