TOP նոր
» » » Առաջիկա օրերին ավելի քան 100 բնակարան կհանձնվի շահագործման, իսկ մեկ ամսվա ընթացքում՝ ավելի քան 300․ ԱՀ պետնախարար

Առաջիկա օրերին ավելի քան 100 բնակարան կհանձնվի շահագործման, իսկ մեկ ամսվա ընթացքում՝ ավելի քան 300․ ԱՀ պետնախարար

28-12-2021, 09:41 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
28 Դեկտեմբեր 2021, 09:41 - NovostiNK
Առաջիկա օրերին ավելի քան 100 բնակարան կհանձնվի շահագործման, իսկ մեկ ամսվա ընթացքում՝ ավելի քան 300․ ԱՀ պետնախարար

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 27-ին ներկա է գտնվել զոհված զինծառայողների տեղահանված 20 ընտանիքի Ստեփանակերտում բնակարանների տրամադրման արարողությանը, որոնք կառուցվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի և ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Բնակարանային հարցերի կոմիտեի անցկացրած վիճակահանությամբ զոհված զինծառայողների տեղահանված 20 ընտանիք մայրաքաղաքի նորակառույց թաղամասում ստացել են սեփական բնակարանների բանալիները:

Արտակ Բեգլարյանը ընտանիքների հետ միասին այցելել է բնակարաններ և տեղում շնորհավորել շահառուներին բնակարանամուտի կապակցությամբ: Պետական նախարարն ընդգծել է, որ պետությունը շարունակելու է սոցիալապես խոցելի խմբերին բնակարանով ապահովելու իր պարտավորությունների կատարումը՝ համաձայն Հանրապետության նախագահի ծրագրի: Արտակ Բեգլարյանը շեշտադրել է, որ կառավարության կողմից հնարավորինս արվում է գործընթացի արդար ու թափանցիկ կերպով կազմակերպման ուղղությամբ՝ նշելով, որ բնակարանային ոլորտի բարեփոխումները շարունակական են լինելու:

Քաղաքաշինության նախարարի և բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի հետ պետական նախարարը տեղում քննարկել է կառուցվող մյուս բնակարանների շինարարության և շահառուներին տրամադրելու վերաբերյալ հարցեր: Նրան զեկուցել են, որ առաջիկա օրերին ավելի քան 100 բնակարան կհանձնվի շահագործման, իսկ մեկ ամսվա ընթացքում՝ ավելի քան 300»,- նշվում է հաղորդագրությունում:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS