TOP նոր
» » » Մետաքսե Հակոբյան. Ոճրագործն իր առաքելությունը չի ավարտել

Մետաքսե Հակոբյան. Ոճրագործն իր առաքելությունը չի ավարտել

29-06-2022, 08:28 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
29 Հունիս 2022, 08:28 - NovostiNK
Մետաքսե Հակոբյան. Ոճրագործն իր առաքելությունը չի ավարտել

Արցախի Խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․

«Ուժեղ ենք, պինդ ենք, չենք թուլանում, չենք ընկճվում, իրականությունից կտրված չենք...որովհետև...մեր սրտերում, հոգում և գիտակցության մեջ մնացել է պատերազմը, մեր ականջներում չի դադարում արկերի պայթյունը, մեր աչքերում դաջված է պատերազմի ողջ պատկերը. առաջին զոհերի հուղարկավորությունը Եղբայրական հուշահամալիրում...ամեն օր դավադրաբար հանձնվող Հայրենիքը...անքնությունից ուռած աչքերով, բայց հանդարտ ու բարի դեմքերով գիշեր-ցերեկ վիրահատող բժիշկները...գլխավերևում անդադար թռչող աթս-երը, որդի կորցրած հայրերը՝ մի բուռ դարձած, լուռ արտասվելիս...գիտակցումը, որ էլ չես դիմանում, չես ուզում, չես կարո՜ղ...

Ինչը՞ վերլուծեմ, արհավիրքի հեղինակի՞ն, սպանդը իրականացնողի՞ն, թուրքի գործակալի՞ն, Արցախն ու Հային ատողի՞ն... Չէէէ, ամեն ինչ առավել քան ակնհայտ է: Ոճրագործը իր առաքելությունը չի ավարտել, նա երեկ չորս ժամ նոր պատերազմի էր նախապատրաստում...

Արցախի ամեն միլիմետրը մեր քաջորդիների արյամբ ողողելը չարդարացրեց նրա հույսերը...»։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS