TOP նոր
» » » ԵԱՀԿ հայտարարությունը՝ կրակոցների հետևանքով դիտարկման ընդհատման վերաբերյալ

ԵԱՀԿ հայտարարությունը՝ կրակոցների հետևանքով դիտարկման ընդհատման վերաբերյալ

18-10-2013, 13:48 Դիտումներ: Տարածաշրջան » Լեռնային Ղարաբաղ
18 Հոկտեմբեր 2013, 13:48 - NovostiNK
ԵԱՀԿ հայտարարությունը՝ կրակոցների հետևանքով դիտարկման ընդհատման վերաբերյալԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ՝ հոկտեմբերի 17-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման դիտարկման ընդհատման վերաբերյալ։
«ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի գլխավորությամբ շփման գծում անցկացված դիտարկման ընթացքում, երբ կողմերը փոխադարձ ստացել են անվտանգության երաշխիքներ, ԵԱՀԿ ներկայացուցիչները կրակոցներ են լսել։ Անհնար է եղել պարզել, թե որ կողմից են լսվում կրակոցները: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը ստիպված է եղել ընդհատել դիտարկումը:
Այս ցավալի դեպքը խափանում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի աշխատանքը, ինչպես նաև 1994թ. մայիսին կնքված հրադադարի մասին համաձայնագիրը»։
Համանախագահները պատկան մարմիններին կոչ են արել մանրակրկիտ և անկողմնակալ հետաքննել միջադեպը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS