TOP նոր
» » » Մարկարովը` Արցախի ու Ղրիմի նմանության և ուկրաինական զարգացումների մասին

Մարկարովը` Արցախի ու Ղրիմի նմանության և ուկրաինական զարգացումների մասին

12-03-2014, 15:31 Դիտումներ: Լեռնային Ղարաբաղ, ԱՊՀ
12 Մարտ 2014, 15:31 - NovostiNK
Մարկարովը` Արցախի ու Ղրիմի նմանության և ուկրաինական զարգացումների մասինՂրիմը հանրաքվեի է պատրաստվում ու մասնակիցների զգալի մասը ինքնորոշման օգտին է քվերակելու: Այսօր լրագրողներին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը` զարգացումների ոչ մի տարբերակ չբացառելով:

Ինչ վերաբերում է Արցախի ու Ղրիմի նմանությունը, Ալեքսանդր Մարկարովի բնորոշմամբ, վերջին տասը տարվա իրադարձությունները, որ տեղի են ունենում ինքնորոշման շուրջ, նախադեպային իրավունքի օրինակ չեն հանդիսացել, որը կարելի է կիրառել մյուս տարածաշրջանների նկատմամբ:

«Եթե մենք հույս ունենք, որ Ղրիմի ինքնորոշման խնդիրը տանում է մոտ ժամանակաշրջանում Արցախի հարցի կարգավորմանը, ես լուրջ սկեպտիզմով կմոտենամ դրան»,- ասաց նա:

Քաղաքագետն ընդգծեց, որ Արցախում առնվազն երկու ակտ է եղել՝ Գերագույն խորհրդի ակտը և հանրաքվեն. «Այնտեղ ինքնորոշման մասին գործընթացն արդեն տեղի է ունենում տարիներ ի վեր: Այն ամենը, ինչ անհրաժեշտ է ֆորմալ պետության իմաստով, արդեն գոյություն ունի Արցախում: Ցանկացած իրադարձություն, որ տեղի է ունենում, կարող է ազդել հարցի վրա` որոշ իմաստով, ընդհանուր կոնտեքստում»:

Անդրադառնալով Ուկրաինայի պոտենցիալ ապագային, նա նկատեց, որ պատրաստակամություն են հայտնում ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, որն իր մեջ կպարունակի էլեմենտներ, որ կան Վրաստանում՝ ռազմաքաղակական համագործակցության և կոնսուլտացիների մասին:

«Հաջորդ քայլը, որը, թերևս, հիմնականն է, վերաբերում է տնտեսական խնդիրների կարգավորմանը, որը տարբեր տեսակի դոնորական գումարների ստացման հետ են կապվում»,- ասաց քաղաքագետը` նկատելով, որ այստեղ էլ արդեն դրանց դիմաց Ուկրաինայի վճարի մասին հարցն է բարձրանում:

Անդրադառնալով Ռուսաստանի իշխանությունների ձևակերպմանը, թե Յանուկովիչը լեգիտիմ նախագահ է, նա նշեց, որ այստեղ տերմինների ոչ ճշգրիտ օգտագործման խնդիր կա:

«Լեգիտիմությունն օրինականությունը չէ: Դրանք իրարից տարբերվող են: Իշխանությունները Կիևում, ըստ էության, իրավական տեսանկյունից լեգալ չեն, բայց լեգիտիմ են՝ կան զանգվածներ, որոնք վստահում են նրանց: Յանուկովիչը լեգիտիմ չէ, նա նախագահ չէ, որին եկրի մեծամասնությունը կամ մի մասը պատրաստակամություն է հայտնում ենթարկվել: Անհրաժեշտ է այս հարցերին անդրադառնալ ավելի կոռեկտ»,- ասաց նա:

Խոսելով Յանուկովիչի երեկվա ասուլիսի մասին, Ալեքսանդր Մարկարովը նկատեց, որ դա ավելի շուտ ճեպազրույց էր, քանի որ չկար հարցերին պատասխանելու հնարավորություն:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS