
Նրա խոսքով` Պուտինը օպերատիվ կերպով իրավիճակի զարգացման մասին տեղեկացվում է:
«Ավելի վաղ՝ դեռևս Մինսկում գտնված ժամանակ Պուտինը նման հնարավոր ակցիան հանցավոր է անվանել: Ցավոք, իրադարձությունների զարգացումը ամբողջությամբ հաստատում է այս գնահատականը»,- ասել է Պեսկովը:
Նա հայտարարել է, որ ըստ էության, մինչ Ռուսաստանը իրավիճակի դեէսկալացման ու հակամարտության կարգավորման համար ջանքեր է թափում, Կիևի իշխանություններն անցել են «խաղաղ բնակավայրերը ռազմական ավիացիայով հարձակման ենթարկելուն, սկսվել է պատժիչ օպերացիան` փաստացիորեն ոչնչացնելով ժնևյան պայմանավորվածությունների կենսագործման վերջին հույսը»: