TOP նոր
» » » Մեդվեդևը անձամբ կմասնակցի ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնման բանակցություններին

Մեդվեդևը անձամբ կմասնակցի ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնման բանակցություններին

2-07-2016, 12:35 Դիտումներ: Ռուսաստան, Թուրքիա
2 Հուլիս 2016, 12:35 - NovostiNK
Մեդվեդևը անձամբ կմասնակցի ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնման բանակցություններին

Թուրքիայի հետ շփումների վերակնագնման բանակցությունները կիրականացվեն բոլոր, այդ թվում և, կառավարությունների ղեկավարների մակարդակով: Ռուսական «Լենտա» լրատվականի փոխանցմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«Եվ ես ինքս անձնապես պատրաստ եմ զբաղվել դրանով»,- «Ռոսսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է ՌԴ վարչապետը:

Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վ.Պուտինը կարգադրել է հնարավորություն ստեղծել Թուրքիայում հանգստանալ սիրող ՌԴ քաղաքացիների համար՝ իրականացնել այն ընթացիկ զբոսաշրջային սեզնին:

Այնուհանդերձ, Մեդվեդևը շեշտել է, որ ահաբեկչական վտանգի հետ կապված օրակարգի առաջնահերթ հարցն է ՌԴ քաղաքացիների անվտանգության ապահովումը:

Նշենք, որ հունիսի 30-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է դեպի Թուրքիա զբոսաշրջության սահմանափակումների չեղարկման վերաբերյալ որոշում և կարգադրել է կառավարությանը թուրքական կողմի հետ սկսել տնտեսական կապերի վերականգնման վերաբերյալ բանակցությունները: Մոսկվայի և Անկարայի միջև շփումները վերականգնվել են հունիսի 27-ին, երբ ռուսական կողմը ստացել էր Թուրքիայի նախագահ Էրդողանի «ներություն» պարունակող նամակը: Թուրքական կողմը իր հերթին հերքում է, որ նախագահ Էրդողանը նամակում օգտագործել է «ներողություն» բառը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS