TOP նոր
» » » Ռուսաստանը և Թուրքիան բանակցում են համատեղ զենք արտադրելու շուրջ

Ռուսաստանը և Թուրքիան բանակցում են համատեղ զենք արտադրելու շուրջ

4-05-2017, 12:34 Դիտումներ: Ռուսաստան, Թուրքիա
4 Մայիս 2017, 12:34 - NovostiNK
Ռուսաստանը և Թուրքիան բանակցում են համատեղ զենք արտադրելու շուրջ

Զենքի արտահանմամբ զբաղվող ռուսական «Рособоронэкспорт» պետական կազմակերպության մարքեթինգի բաժնի պետի տեղակալ Վլադիմիր Գոնչարովը հայտարարել է, որ Թուրքիայի հետ բանակցություններ են անցկացվում թուրք-ռուսական համատեղ զենք արտադրելու նախագծի շուրջ: Գրում է Էրմենիհաբերը՝ հղում անելով թուրքական «Haberler» լրատվական կայքին։

Թուրքական աղբյուրին Վլադիմիր Գոնչարովը հայտնել էր, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հետաքրքրություն է ցուցաբերում ոչ միայն ռուսական արտադրության տարբեր հեռահարության ՀՕՊ համակարգերի, այլև մի շարք ուրիշ խոշոր տրամաչափի զինատեսակների նկատմամբ:

Բացի այդ նրա խոսքերով` Թուրքիան և Ռուսաստանը ներկայումս քննարկում են ռազմական ոլորտում համագործակցության հեռանկարները:

Գոնչարովը տեղեկացրել է, որ «Рособоронэкспорт»-ը 2016թ. վերջից սկսած թուրք գործընկերների հետ ակտիվ բանակցությունների մեջ է զենք մատակարարելու հարցում:

Նշվում է, որ կազմակերպությունը հանդիսանում է մայիսի 9-12 Ստամբուլում կայանալիք «IDEF-2017» ռազմական ցուցահանդեսի կազմակերպիչը: Նախատեսվում է, որ միջացառմանը կմասնակցեն Թուրքիայի կառավարության, Զինված ուժերի և գործարար աշխարհի ներկայացուցիչներ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS