TOP նոր
» » » Մոսկվան ու Անկարան նշում են «Բարեկամության ու եղբայրության» արյունոտ պայմանագրի 100-ամյակը

Մոսկվան ու Անկարան նշում են «Բարեկամության ու եղբայրության» արյունոտ պայմանագրի 100-ամյակը

14-03-2021, 13:22 Դիտումներ: Տարածաշրջան » Ռուսաստան
14 Մարտ 2021, 13:22 - NovostiNK
Մոսկվան ու Անկարան նշում են «Բարեկամության ու եղբայրության» արյունոտ պայմանագրի 100-ամյակը


Մարտի 15-ին Թուրքիայի խորհրդարանում միջոցառում տեղի կունենա՝ նվիրված Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ Մոսկվայի պայմանագրի ստորագրման 100-ամյակին: Անադոլու գործակալութունը հայտնում է, որ «Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի ստորագրման հարյուրամյակի կապակցությամբ» խորագրով միջոցառմանը ելույթ կունենա Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը եւ Անկարայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովը: Մոսկվայի պայմանագրի թեմայով ցուցադրվելու է Մոսկվայի «Բարեկամության ու եղբայրության» պայմանագրի թեմայով տեսահոլովակ:

Ռուսաստանի Պետդումայում կկայանա՞ նման միջոցառում: Մոսկվայում կտոնե՞ն պայմանագրի 100-ամյակը, որով Կարսը, Արդահանն ու Արարատը փոխանցվեցին Թուրքիային, իսկ Նախիջեւանը՝ Ադրբեջանին:

100 տարի առաջ Թուրքիան ու Ռուսաստանը Հայաստանի համատեղ օկուպացիայից, հայերի տեղահանումից ու ջարդերից հետո պայմանագիր ստորագրեցին Հայաստանի բաժանման մասին: Ներկայում Թուրքիան ու Ռուսաստանը շարունակում են Հայաստանի օկուպացիան ու մասնատումը:

Lragir.am-ը ժամանակին հարցում էր ուղարկել Հայաստանի ԱԳՆ՝ պարզելու՝ արդյոք 1921 թվականի Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը գրանցված են ՄԱԿ ռեգիստրում: Պարզվեց, որ դրանք ներառված չեն ՄԱԿ գործող պայմանագրերի ռեգիստրում:

Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն ասում է, որ «տարօրինակ կլիներ կոմունիզմից հեռացած Ռուսաստանին պահանջներ ներկայացնել Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի վերաբերյալ, որոնք ստորագրել են բոլշեւիկները»:

2016 թվականի փետրվարին, Անկարայում Ռուսաստանի դեսպանի սպանությունից երկու ամիս անց, Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը նամակ էին գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին եւ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին՝ առաջարկելով չեղարկել պայմանագիրը: «Իրենց ավագ գործընկերների վատագույն ավանդույթներով Թուրքիայի ղեկավարությունն ամեն անգամ ագրեսիվ, էգոիստական քաղաքականություն է ցուցադրում՝ հիմնված երկակի ստանդարտների վրա: Այս առթիվ, ենթադրում ենք, որ ավելորդ չէր լինի հիշեցնել թուրքական իշխանություններին, որ Մոսկվայի բարեկամության ու եղբայրության պայմանագիրը, որը ստորագրվել է Թուրքիայի եւ Խորհրդային Ռուսաստանի միջեւ 1921 թվականի մարտի 16-ին, հավերժ չէ», գրված է նամակում:

«Կոմունիզմից հեռացած», թե Պուտինյան Ռուսաստանն ուղիղ պատասխանատվություն է կրում 100 տարի առաջ եւ ներկայում հայկական հողերի օկուպացիայի համար՝ հօգուտ Թուրքիայի եւ Ադրբեջանի, Հայաստանի դեմ ահաբեկչական պատերազմի համար:

Ի՞նչ են նշելու Պետդումայում:


Աղբյուրը՝ lragir

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS