TOP նոր
» » » ՌԴ ԱԳՆ-ն անհեթեթություն է համարել չեխական Վրբետիցայում պայթյունին Ռուսաստանի առնչության մասին հայտարարությունները

ՌԴ ԱԳՆ-ն անհեթեթություն է համարել չեխական Վրբետիցայում պայթյունին Ռուսաստանի առնչության մասին հայտարարությունները

19-04-2021, 08:23 Դիտումներ: Տարածաշրջան » Ռուսաստան
19 Ապրիլ 2021, 08:23 - NovostiNK
ՌԴ ԱԳՆ-ն անհեթեթություն է համարել չեխական Վրբետիցայում պայթյունին Ռուսաստանի առնչության մասին հայտարարությունները


Չեխիայի Վրբետիցայում տեղի ունեցած պայթյունին ռուսական հատուկ ծառայությունների մասնակցության մասին հայտարարություններն անհեթեթ են, մերկապարանոց և մտացածին, հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Չեխիայի իշխանություններն աննախադեպ որոշում են կայացրել Ռուսաստանի դեսպանատան 18 աշխատակիցների արտաքսելու մասին՝ 2014 թվականին Վրբետիցե բնակավայրի ռազմական պահեստներում տեղի ունեցած պայթյունին ռուսական հատուկ ծառայությունների մասնակցության մասին մերկապարանոց և մտացածին պատրվակներով», - ասված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ, որը հրապարակվել Է գերատեսչության կայքում:

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը շաբաթ օրը հայտնել է, որ իշխանությունները Ռուսաստանի հատուկ ծառայություններին կասկածում են 2014 թվականին Վրբետիցայում զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունին մասնակցության մեջ: Չեխիայի ԱԳ նախարար Յան Համաչեկը հայտարարել է, որ երկրից արտաքսում են 18 ռուս դիվանագետների, նրանք պետք է 48 ժամվա ընթացքում լքեն երկիրը, իսկ Չեխիայի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել ՌԴ քաղաքացիներ Ալեքսանդր Պետրովի և Ռուսլան Բոշիրովի նկատմամբ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS