TOP նոր
» » » Լավրովն այսօր կմեկնի Բաքու՝ քննարկելու Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունները

Լավրովն այսօր կմեկնի Բաքու՝ քննարկելու Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունները

10-05-2021, 10:30 Դիտումներ: Տարածաշրջան » Ռուսաստան
10 Մայիս 2021, 10:30 - NovostiNK
Լավրովն այսօր կմեկնի Բաքու՝ քննարկելու Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունները


Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր կուղևորվի Բաքու, որտեղ նախատեսվում է մի շարք հանդիպումներ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Նա կմնա Ադրբեջանի մայրաքաղաքում մինչ երեքշաբթի: Այս մասին գրում է Tass-ը, հավելելով, որ մայիսի 5-6-ը ՌԴ նախարարն այցելել էր Երևան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Բաքվում նախատեսվում է հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ՝ դիտարկելու երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակը:

«Առաջնահերթ ուշադրություն է դարձվելու Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրագործման գործնական ասպեկտներին», - ասել է Զախարովան։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS