TOP նոր
» » » ՌԴ-ի ԽՕՆ-ի նավերը հրթիռային հրաձգություններ են անցկացրել Ճապոնական ծովում

ՌԴ-ի ԽՕՆ-ի նավերը հրթիռային հրաձգություններ են անցկացրել Ճապոնական ծովում

11-10-2021, 11:29 Դիտումներ: Տարածաշրջան » Ռուսաստան
11 Հոկտեմբեր 2021, 11:29 - NovostiNK
ՌԴ-ի ԽՕՆ-ի նավերը հրթիռային հրաձգություններ են անցկացրել Ճապոնական ծովում


ՌԴ-ի Խաղաղօվկիանոսյան նավատորմի (ԽՕՆ) «Վարյագ» գվարդիական հածանավը եւ մեծ հականավային «Ադմիրալ Տրիբուց» նավը հրթիռային հրաձգություններ են անցկացրել Ճապոնական ծովում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ԽՕՆ-ի գծով Արեւելյան ռազմական օկրուգի մամուլի ծառայության տեղեկատվության ապահովման բաժինը:

«Խաղաղօվկիանոսյան նավատորմի «Վարյագ» գվարդիական հածանավի եւ մեծ հականավային «Ադմիրալ Տրիբուց» նավի անձնակազմերը ուսուցման ամառային ժամանակաշրջանի ամփոփիչ ստուգման շրջանակներում Ճապոնական ծովում անցկացրել են պլանային վարժանք, որի ընթացքում «Ֆորտ», «Կինժալ» եւ «Օսա» զենիթահրթիռային համալիրների գործնական արձակումներ են կատարել արագընթաց օդային թիրախների ուղղությամբ»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Կրակը բացվել Է թիրախ-հրթիռների ուղղությամբ, որոնք արձակվել են փոքր հրթիռային եւ փոքր հականավային նավերից: Վարժանքների ընթացքում կատարվել Է տասը հրթիռային արձակում, նշել են մամուլի ծառայությունում: Մարտական վարժանքի իրականացումն ապահովել են 12 մարտանվերը եւ Խաղաղօվկիանոսյան նավատորմի ապահովման նավերը: Նրանք կատարել են հրթիռային հրաձգությունների շրջանի փակման առաջադրանքները, նշվում Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS