TOP նոր
» » » Ռուսական Միգ-31-ը ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ռմբակոծչին ուղեկցել է Ճապոնական ծովի վրայով

Ռուսական Միգ-31-ը ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ռմբակոծչին ուղեկցել է Ճապոնական ծովի վրայով

17-10-2021, 13:48 Դիտումներ: Տարածաշրջան » Ռուսաստան
17 Հոկտեմբեր 2021, 13:48 - NovostiNK
Ռուսական Միգ-31-ը ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի ռմբակոծչին ուղեկցել է Ճապոնական ծովի վրայով


Ռուսական Միգ-31 կործանիչը ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի B-1B ռազմավարական ռմբակոծչին ուղեկցել է Ճապոնական ծովի վրայով։ Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ինչպես պարզաբանել են կենտրոնում, օդային տարածքի վերահսկողության ռուսական միջոցները հայտնաբերել են սահմանին մոտեցող թիրախը Ճապոնական ծովի չեզոք ջրերի վերեւում: Նրա ճանաչման համար օդ են բարձրացրել Արեւելյան ռազմական օկրուգի հերթապահ ուժերի ՄիԳ-31-ը։

«Ռուսական կործանիչի անձնակազմը օդային թիրախը նույնականացրել է որպես ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի B-1B ռազմավարական ռմբակոծիչ եւ այն ուղեկցել է Ճապոնական ծովի ջրատարածքի վրայով։ «․․․» Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի խախտում թույլ չի տրվել», - ասված է հաղորդագրության մեջ:

Կենտրոնում նաեւ ընդգծել են, որ ռուսական ինքնաթիռի թռիչքը կատարվել է օդային տարածքի օգտագործման միջազգային կանոններին խիստ համապատասխան:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS